ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Սիրիական սցենար

Սիրիական սցենար
26.09.2023 | 07:31

Որքան հնարավոր է պարզ՝ իրերի վիճակի մասին:

Եթե Արցախում չեն լինում հայեր, Ռուսաստանը՝ ի դեմս իր խաղաղապահների, անելիք չի ունենում Արցախում: Հաջորդ քայլով սկսում են Ռուսաստանին Հայաստանից հանելու գործընթացը, սրան սինխրոն Արևմուտքն Ադրբեջանին արտոնելու է հարձակվել Հայաստանի վրա՝ Թուրքիայի գործուն մասնակցությամբ: Այս ամենին չի կարող անտարբեր մնալ Իրանը՝ ելնելով իր շահերից խառնվելու կոնֆլիկտին Սյունիքում: Կասկած անգամ չկա, որ առանց վարանելու այս ամենին անմիջական և մեծ մասնակցություն է ունենալու Ռուսաստանը, այդ ժամանակ չեք կարող ոչ մի տեղից պեղել «ռուս-թուրքական» դաշինքի մասին խոսողներին, քանզի իրենց միսիան արդեն ավարտված է լինելու:

Այս չորս ուժերն իրար բախվելու են Հայաստանում, սա է սիրիական սցենարը:

Այս նպատակով է իշխանությունը եկած օրվանից հակառուսական և հակաիրանական քաղաքական կուրս ընտրել:

Բայց չմոռանանք, թե այս մեծ աշխարհաքաղաքական դավադրության անունն ինչ են դնելու՝ պայքար «հանուն» ՀՀ ինքնիշխանության: Պատկերացնու՞մ եք, ինքնիշխանությունից են խոսում մարդիկ՝ ովքեր Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Երասխում չեն կարողանում գործարան շահագործել, թշնամին չի թողնում:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ